Բանգլադեշում անկարգությունների ալիքի հետևանքով զnhերի թիվը հասել է առնվազն 300-ի (տեսանյութեր)

Բանգլադեշում անկարգությունների ալիքի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 300-ի:
«Ֆրանս-Պրեսս» գործակալության տվյալներով՝ կիրակին ամենամահաբեր օրն է եղել բողոքի ակցիաների ողջ ընթացքում՝ օգոստոսի 4-ին 94 մարդ է մահացել։
Բանգլադեշում արդեն մի քանի շաբաթ շարունակվում են բողոքի ցույցերը կառավարության աշխատատեղերի քվոտաների համակարգի դեմ։ Ցուցարարները պահանջում են դադարեցնել քվոտային համակարգը, որը պետական աշխատատեղերի մինչև 30%-ը վերապահում է վետերանների ընտանիքի անդամներին, ովքեր կռվել են Բանգլադեշի 1971-ի Անկախության պատերազմում:
Իշխանությունները զիջումների են գնացել՝ նվազեցնելով չհամապատասխանող քվոտաները, սակայն ցույցերը շարունակվում են։ Մոտ երեք հազար մարդ վիրավորում է ստացել։
Տեսանյութերն այստեղ