Լուսանկարներ. լուսաբանման արգելք սահմանելու պատճառով լրագրողների ակցիան «Մարիոթի» առջև

Լուսանկարներ. լուսաբանման արգելք սահմանելու պատճառով լրագրողների ակցիան «Մարիոթի» առջև

Այս պահին «Մարիոթ» հյուրանոցում միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում: Ոստիկանները կենդանի պատնեշ են ստեղծել հյուրանոցի առջև: ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները կարողացան քննարկումների արդյունքում մտնել հյուրանոց՝ փորձելով մասնակցել վերոնշյալ քննարկմանը: Ակցիան լուսաբանող լրագրողներին, որոնց նախապես տեղեկացրին, որ իրենք ևս կկարողանան մուտք գործել հյուրանոց, այդպես էլ թույլ չտվեցին մուտք գործել ներս: Լրագրողները, ի նշան իրենց մասնագիտական գործունեության իրացման իրավունքի սահմանափակման՝ վեր բարձրացրին խոսփողները, ինչպես նաև՝ այն բոլոր միջոցները, ինչով փաստում էին իրենց լրագրող լինելու հանգամանքը:

Լուսանկարները՝ ստորև