Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ

Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ

Այսօր Ադրբեջանի դատախազությունը տեղեկություն է ստացել Բաքվի Խաթայի շրջանում Էլնարա Ջաբբարովայի (ծնված 2002 թ.) սպանության մասին։

Հետաքննության ընթացքում կասկածի հիմքեր են պարզվել, որ Սաբուհի Գուրբետովը (ծնված 2003 թ.) Խուդու Մամեդովի փողոցում դանակով սպանել է իր զուգընկերուհուն՝ Էլնարա Ջաբբարովային, ապա ինքն իրեն վիրավորել է։

Սաբուհի Գուրբետովը բերման է ենթարկվել և բուժօգնություն է ստանում հիվանդանոցում՝ ոստիկանության հսկողության ներքո։

Փաստի առթիվ շրջանի դատախազությունը գործ է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 120.1 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։