Երեկ պատիվ ունեցա հյուրընկալվելու Կարեն Դեմիրճյանի թանգարանում. Թաթոյան

Երեկ պատիվ ունեցա հյուրընկալվելու Կարեն Դեմիրճյանի թանգարանում. Թաթոյան

Երեկ  պատիվ ունեցա հյուրընկալվելու Կարեն Դեմիրճյանի թանգարանում։ Թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջեցինք հիմնական ցուցասրահում և ծանոթացանք թանգարանում պահվող հազարավոր ցուցանմուշների: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթյանը։

«Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին, նրա անխոնջ ջանքերով և համառությամբ, ստեղծվել են Հայաստանի համար կենսական կաևորության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենը, Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները, Արփա-Սևան ջրատարը և այլն։ Նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակութային զարգացման գործում։

Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում։

Անչափ կարևոր է, որ մենք ապրենք պետական այնպիսի գործիչների օրինակներով, որոնց գործունեությունն արժեքավոր է և կարևոր սերունդների դաստիարակության համար։ Կարեն Դեմիրճյանն այդպիսի փայլուն օրինակ է»։