Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային ՄՇԱԿՈՒՅԹ Ժամանց

Ամերիկացի ռեփեր Փի Դիդդին դարձել է բանտի հոգևորականի օգնական

Blog Image

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդդին (Շոն Կոմբս) դարձել է բանտի հոգևորականի օգնական, հայտնել է «CBS News»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Կոմբսն աշխատում է որպես հոգևորականի օգնական, որը համարվում է «Ֆորտ Դիքս» բանտում ամենացանկալի պաշտոններից մեկը։ Այս պաշտոնում աշխատողները սովորաբար օգտվում են մի շարք արտոնություններից, այդ թվում՝ անձնական, օդորակիչով գրասենյակից և կրոնական արարողություններից հետո քահանայից սնունդ ստանալու հնարավորությունից։ Հոգևորականի օգնականի պարտականությունների մեջ են մտնում եկեղեցու գրադարանի պահպանումը, հոգևորականի գրասենյակի մաքրումն ու գրառումների պահպանմանը օգնելը։

Կոմբսը բանտարկությունից մեկ շաբաթ անց խախտել է բանտի կանոնակարգը։ «CBS News»-ի տվյալներով՝ ռեփերը կատարել է երեք արգելված հեռախոսազանգ։ Զանգերի ընթացքում նա խոսել է անհայտ կնոջ և մեկ այլ անձի հետ, ինչպես նաև գումար է խնդրել հանդիպման ժամանակ՝ բանտի կանոնակարգի ևս մեկ խախտում։ Արտիստն ինքը հետագայում հայտարարել է, որ խոսել է իր փաստաբանի հետ մամուլի հաղորդագրություն պատրաստելու մասին։

Շոն Քոմբսը դատապարտվել է ավելի քան չորս տարվա ազատազրկման։ Նա Նյու Ջերսիի «Ֆորտ Դիքս» բանտում է: Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի դատարանը դատապարտել էր ռեփերին ու մեղավոր ճանաչել մարմնավաճառության նպատակով մարդկանց տեղափոխելու համար: Պաշտպանությունը պահանջել էր 14 ամսվա ազատազրկում, մինչդեռ մեղադրող կողմը՝ 11 տարուց ավելի:

Send