Ավինյանն արձակուրդում է... բացառությամբ երկուշաբթիից

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը սովորության համաձայն այսօր էլ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է վարում։ Օրեր առաջ ինքն ասել էր, թե արձակուրդում է, այդ պատճառով էլ լծված է քաղաքապետի ընտրության քարոզարշավի գործընթացին։
MediaHub-ը քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ արձակուրդում գտնվող փոխքաղաքապետը գործակարգավարական նիստ է վարում: Վերջինս պատասխանեց․
«Այո, Տիգրան Ավինյանն արձակուրդում է, բացառությամբ երկուշաբթի օրերից։ Այսօր էլ քարոզարշավին կմասնակցի աշխատանքային օրվա ավարտից հետո»,-ասաց նա։
Ստացվում է՝ Ավինյանը չի վստահում քաղաքապետի ԺՊ Լևոն Հովհաննիսյանին կամ չի ուզում կորցնել տեսախցիկների առաջ երևալու հնարավորությունը։
Լիաննա Թորոսյան