Իմ ընտանիքի հետ կապված տեղեկությունները սուտ են․ չար մարդկանց ասածներին ուշադրություն մի դարձրեք

Իմ ընտանիքի հետ կապված տեղեկությունները սուտ են․ չար մարդկանց ասածներին ուշադրություն մի դարձրեք

Երգչուհի Անգելինա Գասպարյանը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը, անդրադառնալով իր քրոջ դեմ հարուցված քրեական գործին՝ ինստագրամյան իր էջում գրել է․

«Առհասարակ մեկ-մեկ նենց ծիծաղելու և աբսուրդ բաներ են գրում, որոնց մի հավատացեք: Ինձ հետ կապված տեղեկությունների 90%-ը սխալ են ու իմ հետևորդները գիտեն դրա մասին: Միակ մարդը, որը կարող է իմ կյանքի վերաբերյալ որևէ բան հայտարարել, ես եմ: Չար մարդկանց ասածներին ուշադրություն մի դարձրեք: Ես միշտ ծիծաղում եմ իրենց վրա: Ես հասկանում եմ, որ վառված մարդիկ հիմա շատ են և փորձում են վատություն անել, բայց շտապում եմ ձեզ տեղեկացնել՝ իմ կյանքում ամեն ինչ լավ է, ինչպես միշտ։ Առհասարակ իմ ընտանիքի հետ կապված շատ սուտ բաներ են գրում. չհավատաք, եթե մի բան նենց չլիներ՝ դուք կզգայիք իմ սթորիներից, քանի որ ես ակտիվ եմ շատ», - գրել է Անգելինա Գասպարյանը:

Հիշեցնենք, որ ըստ Գլխավոր դատախազության, 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանի դուստր Յ.Գ.-ն, 2015-ից Ոստիկանությունում նշանակվել է պաշտոնի, ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, ապա իր զեկուցագրի հիման վրա 2018-ին ազատվել ծառայությունից, իսկ պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, դատախազության փոխանցմամբ, առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել: