Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

2 ժամում մոտ 10000 մարդ հավաքվեց, Մինչ Արցախում կրակում էին, ինչո՞վ էր զբաղված ՀՀ իշխանությունը․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է.

Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետից՝ քայլեր կիրառել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ: Դրան զուգահեռ, ՌԴ դեսպանատան դեմ էր բողոքի ակցիա ընթանում, որն ակնհայտորեն ուղղորդվում էր ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի պատասխանատվության վեկտորը թեքվի դեպի Ռուսաստանի Դաշնություն, որն իր` ռազմավարական դաշնակցի պարտականությունները չի կատարում:

Մերձիշխանական շրջանակներն էլ ամեն կերպ փորձում էին դժգոհության ալիքն ուղղել նախկինների, ռուսների եւ արցախցիների կողմը: Քննչական կոմիտեն հապճեպ հայտնեց, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել` անկարգություններ կազմակերպելու եւ կոչեր անելու փաստով: Հրապարակ էր բերվել «Ալֆա» ջոկատը: Հրապարակի ամբողջ տարածքում խափանված էր ինտերնետ կապը եւ հնարավոր չէր լայվ մտնել: Այս պրիմիտիվ մեթոդներով իշխանությունը փորձում է կանխել բողոքի զանգվածային ալիքը: Հրապարակում, մոտավոր հաշվարկներով, ժամը 21-ի դրությամբ արդեն մոտ 10 հազար մարդ էր հավաքվել:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ Արցախում կրակում էին, եւ իրավիճակը լուրջ էր, Հայաստանում իշխանական ողջ ռեսուրսը կենտրոնացել էր ոչ թե Արցախին օգտակար լինելու, այլ Հայաստանի ներքաղաքական պրոցեսները ցանկալի հուն մղելու ուղղությամբ: Նման դեպքերում միանգամից ակտիվանում են իշխանական ֆեյքերը, որոնք հրահանգավորված սկսում են մեղադրել արցախցիներին ու ընդդիմադիրներին` Արցախի վիճակի համար, դժգոհ մարդկանց ուղղորդել դեպի ռուսներն ու նախկինները, հայհոյել Նիկոլ Փաշինյանին քննադատողներին:

Ասենք, ոչ մի բացատրություն չուներ երեկ Ռուբեն Վարդանյանին հայհոյելը, մեր կայքի մեկնաբանություններում առավոտվանից կազմակերպված հարձակում էր գնում նրա դեմ: Օրվա ընթացքում հայտնվեցին մարդիկ, որոնք ոչ թե կառավարությունից էին ինչ-որ բան պահանջում, այլ Ռուսաստանի դեսպանից ու Պուտինից: Հետո սկսեցին ակտիվորեն տարածել, թե կրակը դադարել է Արցախում, եւ Փաշինյանն է այն դադարեցրել»:

Send