Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։
Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։
Նշենք, որ MediaHub-ը երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել ռուս խաղաղապահների մեքենայի ուղղությամբ, նաև նռնակ է նետել՝ թեթև վիրավորելով ռուս խաղաղապահի: