Ո՞ր հայտնի ֆուտբոլիստի հետ սիրավեպ ունենալու մեջ են կասկածում Քիմ Քարդաշյանին (լուսանկար)

Ո՞ր հայտնի ֆուտբոլիստի հետ սիրավեպ ունենալու մեջ են կասկածում Քիմ Քարդաշյանին  (լուսանկար)

Քիմ Քարդաշյանին կասկածում են ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ սիրավեպ ունենալու մեջ: Հայտնիներին նկատել են Արևմտյան Հոլիվուդում։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Քիմն ու ֆուտբոլիստը ներկա են գտնվել ռեփեր Jay-Z–ի երեկույթին, որը տեղի է ունեցել Գրեմմի մրցանակաբաշխությունից առաջ։ Լրագրողների տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը ժամանել է քրոջ՝ Քլոեի հետ, իսկ Օդել Բեքհեմ կրտսերը՝ նրանցից առանձին։ Խոսակցություններ կային, որ հայտնիները հանդիպել են ավտոտնակում, սակայն տաբլոիդը հերքել է այս տեղեկությունը։

Անցած սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը շատ ժամանակ է անցկացնում ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի ընկերակցությամբ։ Աստղին մոտ կանգնած ինսայդերի խոսքով՝ հայտնիները մտերմացել են այն բանից հետո, երբ մարզիկը բաժանվել է կնոջից՝ Լորեն Վուդից։ Ինսայդերը պարզաբանել է, որ դեռ վաղ է սիրավեպի մասին խոսել, քանի որ Քիմ Քարդաշյանը դեռ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների։