Մասնագետները թվարկել են լոլիկի վտանգավոր հատկությունները. ահա թե ով պետք է այս բանջարեղենն ավելի քիչ ուտի

Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում ներառել լոլիկը, քանի որ այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ լիկոպեն պիգմենտ, որն ունի հակաբորբոքային ազդեցություն։
Գաղտնիք չէ, որ հենց օրգանիզմում բորբոքային պրոցեսներն են հանգեցնում տարբեր հիվանդությունների։ Բայց եթե ոմանց համար լոլիկի նման հատկությունները կդառնան փրկություն, ապա մյուսների համար դրանք լրացուցիչ առողջական խնդիրներ կլինեն։
Մասնագետները, որոնց խոսքերը մեջբերում է Pravda.Ru հրատարակությունը, նշել են, որ լիկոպինի ավելցուկը կարող է հանգեցնել լիկոպենոդերմայի՝ հիվանդության, որը բնութագրվում է մաշկի գունաթափմամբ։
Բացի այդ, մասնագետները հիշեցրել են, որ լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ կալիում և օքսալատներ։ Այս տարրերը կարող են վնասակար լինել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար: Բացի այդ, նշել են մասնագետները, լոլիկը բնական թթվայնություն ունի, որը հաճախ ռեֆլյուքս կամ այրոց է առաջացնում:
Լոլիկի չափից ավելի օգտագործումը կարող է վատթարացնել հոդերի բորբոքման վիճակը, ավելացրել են մասնագետները։ Այս ամենը պայմանավորված է սոլանինի օրգանական միացությամբ, որը նպաստում է մարմնի հյուսվածքներում կալցիումի կուտակմանը: