Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանին փողերի լվացման դեմ պայքարի ցուցակում ներառելու հնարավորությունը

Blog Image

Ֆինանսական Թայմսը հաղորդում է, որ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանին փողերի լվացման դեմ պայքարի թույլ վերահսկողություն ունեցող երկրների մոխրագույն ցուցակում ներառելու հնարավորությունը, որը Մոսկվայի վրա ֆինանսական ճնշման մեծացման մաս է կազմում, գրել է «Financial Times»-ը։

Եվրահանձնաժողովի պաշտոնյաները հայտարարել են, որ ուսումնասիրում են այդ հնարավորությունը, և Եվրախորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է։ Սակայն պաշտոնյաները շեշտել են, որ դեռևս որոշում չի կայացվել։

Փողերի լվացման դեմ պայքարի թույլ վերահսկողություն ունեցող երկրների ցուցակը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի մեծամասնության կողմից։ Սովորաբար, Եվրահանձնաժողովի ցուցակը արտացոլում է Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) ցուցակը։ Այն Ռուսաստանին չի ներառել մոխրագույն կամ սև ցուցակներում, չնայած 2023 թվականին կասեցրել է Մոսկվայի անդամակցությունը։

Send