Ինչո՞ւ է հիվանդանոց տեղափոխվել Մամիկոն Ասլանյանը

Քիչ առաջ հայտնել ենք, որ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել Վանաձորի ընտրված, սակայն կալանքի պատճառով իր պաշտոնը չզբաղեցրած Մամիկոն Ասլանյանը։
Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը MediaHub.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ասլանյանի մոտ ճնշման սուր տատանումներ են։
«Ճնշման տատանումների պատճառով են տեղափոխել հիվանդանոց»,- ասաց Վարոսյանը։
Հարցին, թե արդյոք փաստաբանական թիմը չի՞ ներկայացնելու միջնորդություն՝ Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար, Երվանդ Վարոսյանը պատասխանեց՝ բժշկական եզրակացությունից հետո միայն կարող է այդ հարցին պատասխանել։
«Եթե անհրաժեշտություն լինի, անպայման կներկայացնենք միջնորդություն»,- ասաց Վարոսյանը։
Նարե Գևորգյան