Թող բարի լինեն լեգիտիմ ԱԺ-ում հրաժարվեն իրենց մանդատներից. Հրաչյա Հակոբյան
Զավեշտալի է այլընտրանքային խորհրդարան ասվածը. Հայաստանի Հանրապետությունում կա լեգիտիմ Ազգային Ժողով և որևէ մեկը չի փորձել կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները: Այս մասին MediaHub-ի հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նրա խոսքով, ընդդիմության կողմից այլընտրանքային խորհրդարան ձևավորելը իրենց խնդիրն է, բայց «թող բարի լինեն լեգիտիմ ԱԺ-ում հրաժարվեն իրենց մանդատներից, որպեսզի իրենց այլընտրանքային խորհրդարանի աշխատավարձը չշարունակի վճարել ՀՀ քաղաքացին իր վճարած հարկերով»:
Հիշեցնենք, որ Հակոբյանը ևս սխալ պնդում է անում՝ նշելով, թե որևէ մեկը չի բողոքարկել 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Օրերս նման պնդում MediaHub-ի հետ զրույցում արել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչին ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշողության թարմացման հայտարարությամբ էր հանդես եկել:
Մանրամասները՝ տեսանյութում