Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք անհամատեղելի են երկաթի ընդունման հետ

Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք անհամատեղելի են երկաթի ընդունման հետ

Էնդոկրինոլոգ և սննդաբան Անաստասիա Տարասկոն պատմել է, թե ինչ մթերքների հետ չի կարելի երկաթ ընդունել։

aif.ru կայքի հետ զրույցում մասնագետը նշել է, որ երկաթն օրգանիզմում ինքնուրույն չի արտադրվում, այլ ստացվում է սննդից, ուստի արժե ձգտել բազմազան սննդակարգի։ Որպես երկաթով հարուստ մթերք բժիշկը նշել է թռչնի և կենդանական միսը, լյարդը, երիկամները, լեզուն, հնդկաձավարը, ոստրեն, ոլոռը, ոսպը, լոբիները, նուշը, արևածաղիկը, քնջութի սերմերը, մուգ շոկոլադն ու հապալասը։

Օրգանիզմում երկաթի պակասը կարող է պայմանավորված լինել աղիքներում դրա վատ կլանմամբ։ Պատճառը կարող է լինել վարակիչ հիվանդությունները, լուծողականների ընդունումը, աղիքային վարակները, խմորման ֆունկցիայի խանգարումը, գաստրիտը։ Բացի այդ, երկաթի դեֆիցիտի պատճառ կարող է լինել օքսալաթթվի օգտագործումը, սննդի մեջ առկա մեծ քանակությամբ ֆոսֆատները, թեյն ու սուրճը, սննդային մանրաթելերի ավելցուկն ու ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանող դեղամիջոցներ ընդունելը:

Մասնագետի խոսքով՝ պետք է երկաթ ընդունել կաթնամթերքի հետ (քանի որ կալցիումը տեղահանում է երկաթը և խանգարում կլանմանը), ձիաձավարի և բջջանյութով հարուստ մթերքների հետ: Պետք չէ նաև երկաթի հավելումներ ընդունել թունդ թեյի կամ սուրճի հետ, քանի որ դրանցում պարունակվող տանինները կապում են երկաթի մոլեկուլներն ու կանխում ներծծումը։

Միայն մասնագետը կարող է ախտորոշել երկաթի անբավարարությունը: