Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1 լորտու տեսակի սողուն, 4 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ. ՀՀ-ում 19 ահազանգ է ստացվել օձերի վերաբերյալ

Blog Image

Օգոստոսի 12-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատ, Մասիս, Չարենցավան, Գավառ, Սիսիան քաղաքներում և Քանաքեռավան գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 4 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Send