Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթթին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ լուծումների առաջ մղման համար։
Այս մասին հայտնում է IRNA-ն:
Եգիպտական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանակցությունները կենտրոնացած են եղել Ատոմային միջազգային գործակալության հետ Թեհրանի համագործակցությունը վերականգնելու և իրանական միջուկային ծրագրի շուրջ զարգացումների ու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը խաղաղ միջոցներով աջակցելու ջանքերի շուրջ։
