Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Եվս մեկ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև», - ասել է Ուշակովը։
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր վատթարացումը, բնականաբար, կարծիքների փոխանակման կենտրոնում էր», - Պուտինի և Թրամփի միջև զրույցից հետո լրագրողներին ասել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային ուղուն վերադառնալը,
«Բնութագրական է, որ Ռուսաստանի և Ամերիկայի նախագահները, չնայած նման բարդ իրավիճակին, չեն բացառում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային ուղուն վերադառնալը», - ասել է Ուշակովը։
«Վլադիմիր Պուտինը, դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը, լուրջ մտահոգություն հայտնեց հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող ամբողջ իրավիճակի համար», - լրագրողներին ասաց Ուշակովը։