Բաշար Ասադի հարազատները 2013-2019 թթ․ 19 բնակարան են գնել Մոսկվայում
Ռուսաստանում ապաստանած Բաշար ալ-Ասադի ընտանիքը առնվազն 19 բնակարան է գնել Մոսկվայի քաղաքային բնակելի համալիրներում. հայտնում է Financial Times-ը։
Մոտ 40 միլիոն դոլար արժողությամբ գույքը ձեռք է բերվել 2013-ից 2019 թվականներին։
Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները, իբր, իրականացվել են օֆշորային ընկերությունների միջոցով, որոնց պատկանում են բնակարանները։ Հատկանշական է, որ Ասադների ընտանիքի այս գնումները ԶԼՄ-ներում քննարկվել են դեռ 2019 թվականին։