Փաշինյանի դեմագոգիան

Փաշինյանի դեմագոգիան

«Հայաստանը ժողովրդավարական պետություն ա: Ժողովրդավարությունն ինձ համար ավելի կարևոր ա, քան նույնիսկ իմ անձնական արժանապատվությունը»,- Ոսկեպարում հայտարարել է Փաշինյանը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չունի արժանապատվություն և տեղին չէ խաղաղությունը համեմատել մի բանի հետ, որը չունես:
Շատ ավելի էական է այն հանգամանքը, որ Փաշինյանը ժողովրդավարության մասին խոսում է հենց այն օրը, երբ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ զազրելի մի բան՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդի նկատմամբ արտադատարանական հաշվեհարդար են իրականացրել:

Այս համատեքստում Փաշինյանի հայտարարությունը նման է ծաղրի, որի առաջին թիրախը հենց ժողովուրդն է, որը գիտի նիկոլական ժողովրդավարության «գինը»:

Փաշինյանը մյուս թիրախը հենց ժողովրդավարությունն է, որը նրա համար ոչ թե սկզբունք է, այլ ընդամենը գործիք, որի միջոցով նա քողարկում է իր և Արևմուտքի «առևտուրը»:
Ի դեպ, նման հայտարարությունից հետո, ընդհանրապես չարժե վստահել Փաշինյանի որևէ խոսքի, մանավանդ, որ երեկ Տավուշում նա բազմաթիվ հայտարարություններ է հնչեցրել, որոնք, մի կողմից, հակասում են միմյանց, մյուս կողմից՝ իրենց հիմքում չունեն փաստական հենք:

Այսքանն՝ ի դեպ, իսկ անվտանգության խնդիրների վերաբերյալ Փաշինյանի երեկվա հայտարարությունների արժանապատվությունը կպարզենք առաջիկա շաբաթներին:

Վահրամ Բագրատյան