Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Երևանի պարեկները ձերբակալել են մի երիտասարդի, որի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել

Blog Image

Օգոստոսի 22-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Խորենացի փողոցում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա երիտասարդի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ հանգամանքերը պարզվում են։

Send