Մածունը կարող է համարվել աշխարհագրական նշում․ Քերոբյան
Մածունը կարող է համարվել աշխարհագրական նշում։ Այդ մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչ է նշանակում աշխարհագրական նշում համարել երկրի անունից զատ այլ անունները ևս։
«Մածունը ոչ դիրք է, ոչ բան, այլ անվանում է, որը կարող է համարվել աշխարհագրական նշում։ Եթե մեր երկրին բնորոշ ապրանք է՝ մածուն, լավաշ, բաստուրմա և այլն, ապա այդ բառերը կարող են դառնալ աշխարհագրական նշում և գրանցվել այդպես»,- մեկնաբանեց Քերոբյանը։