Գիտնականներն անվանել են մթերք, որն ավելի վնասակար է, քան շաքարավազն ու յուղոտ միսը

Հարվարդի հանրային առողջության դպրոցի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձր վերամշակված մթերքների օգտագործումը զգալիորեն մեծացնում է սրտի հիվանդությունների, շաքարախտի, գիրության և դեպրեսիայի զարգացման հավանականությունը: Այս մասին գրել է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
Հեղինակները վերլուծել են ավելի քան 110 հազար ամերիկացիների տվյալները 30 տարվա ընթացքում։ Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են ծայրահեղ վերամշակված սնունդ, վաղաժամ մահվան վտանգը 4%-ով ավելի բարձր է: Մասնավորապես, այս ցանկում են վերամշակված մսամթերքները, ինչպիսիք են երշիկեղենը և մսային այլ դելիկատեսները: Հետաքրքիր է, որ սովորական տապակած ճարպոտ միս ու շաքար ուտելն ավելի քիչ վտանգ է ներկայացնում առողջության համար:
Մասնագետները նշել են, որ սննդակարգում կարեւոր դեր է խաղում այլ՝ քիչ վնասակար մթերքների առկայությունը։ Բջջանյութով, վիտամիններով և հանքանյութերով հարուստ մթերքների օգտագործումը կարող է նվազեցնել վերամշակված սննդի բացասական ազդեցությունը: Օրինակ, ամբողջական ձավարեղենը և հացը նույնպես բարձր մշակված մթերքներ են, բայց պարունակում են օգտակար սնուցիչներ:
Գիտնականները խորհուրդ են տալիս սահմանափակել գերմշակված մթերքների օգտագործումը, որոնք հաճախ պարունակում են վտանգավոր քիմիական հավելումներ, ինչպես նաև հավելյալ աղը, շաքարն ու ճարպը: