Մյունխենի մի բնակչի հիվանդանոց են տեղափոխել կուղբի խայթոցի պատճառով

Գերմանիայի հարավում գտնվող Մյունխեն քաղաքի բնակչուհին ծանր արյունահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց՝ կուղբի խայթոցի պատճառով։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին։ Կինը որոշել է լողալ մետրոպոլիայի արևմուտքում գտնվող Վուրմ փոքրիկ գետում։ Ինչ-որ պահի նա մոտակայքում նկատել է մի կենդանու և շտապել դուրս գալ ջրից։ Մինչ ափ հասնելը կինը սուր ցավ է զգացել ազդրի հատվածում։ Նա սկսել է ուժեղ արյունահոսել:
Անցորդներն անմիջապես բժիշկներ են կանչել։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են 10 սմ երկարության կտրվածք և ևս մեկ ավելի փոքր կծում: Ինքը՝ տուժողը, չի կարողացել բացատրել, թե ինչ է հարձակվել իր վրա։ Սակայն դեպքի ականատեսներին հաջողվել է լուսանկարել մոտակայքում լողացող կուղբին:
Կենդանաբանները կարծում են, որ կուղբը ագրեսիվություն է ցուցաբերել՝ պաշտպանելով իր ձագերին։