Կոտայքի մարզում բախվել են Nissan-ն ու КамАЗ-ը, կան վիրավորներ

Կոտայքի մարզում բախվել են Nissan-ն ու КамАЗ-ը, կան վիրավորներ

Մայիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչները՝ 32-ամյա Հովսեփ Մ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Անդրանիկ Բ-ի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հովսեփ Մ․-ն, նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Գալստյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։