Մախաչկալայում լցակայանի պայթյունի հետևանքով զոhվածների թվում կան մայր ու 2 երեխա, նաև եղբայրներ (տեսանյութ)

Մախաչկալայում լցակայանի պայթյունի հետևանքով զոհվածների թվում կան մայր և երկու երեխա, նաև եղբայրներ։
Այս մասին «РЕН ТВ»-ի հետ զրույցում հայտնել է նրանց ազգականները։
Կինն աշխատել է գազալցակայանին մոտ խանութում։ Ազգականի խոսքով՝ պայթյունի պահին մայրն ու երեխաները պատրաստվում էին տուն գնալ ու անցնում էին ճանապարհը։ Ընտանիքում մնացել է միայն մահացածի ամուսինը։
Ողբերգությունը խլել է նաև երկու եղբայրների կյանքը։ Նրանք աշխատում էին լցակայանում։ Եղբայրների մարմինները հայտնաբերել են փրկարարները՝ մեկը 16 տարեկան է եղել, իսկ երկրորդը՝ 21 տարեկան։
Եղբայրների մահը թղթակցի հետ զրույցում հաստատել է նրանց ավագ եղբայրը, ով նույնպես աշխատել է այնտեղ ու երեկ երիտասարդներին է հանձնել հերթափոխը։
Տեսանյութն այստեղ