Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել ՀԱՊԿ-ի իր գործընկերներից․ Զատուլին

Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներից Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Այս մասին «Газете.Ru»-ին ասել է Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ոչ, չի դիմի։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի առանցքային երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։ Ո՞ւմ եք պատրաստվում հավաքագրել՝ Ռուսաստանին Կուրսկի մարզում օգնելու համար։ Ցանկանում եք ներգրավել ղազախների՞ն, թե՞ հայերին։ Ո՞ւմ։ Դուք հիմար հարցեր եք տալիս», - ասել է Զատուլինը: