Կշեռքներին կառավարում է փողի և սիրո մոլորակը՝ Վեներան։ Հենց ամեն ինչում հավասարակշռություն պահպանելու իրենց յուրահատկության պատճառով է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ դառնում են ապահովված մարդիկ։ Որովհետև հասուն ու զգույշ են մոտենում ծախսերին։ Կշեռք կենդանակերպի նշանի կրողները խելացի և ստեղծագործ անհատներ են, ովքեր հեշտությամբ հարստություն են ձեռք բերում իրենց ողջ կյանքի ընթացքում:
Չնայած գլխավոր վրիժառուի վատ համբավին, Կարիճ կենդանակերպի նշանի ներկայացուցիչները գիտեն, թե ինչպես ստեղծել իրենց համար առավել հարմարավետ կենսապայմաններ։ Նրանք առանձնանում են հանգստությամբ և ֆինանսների վերաբերյալ մտածելակերպի հստակությամբ։ Ջրային այս նշանը ղեկավարում է Պլուտոն մոլորակը, որը պատասխանատու է ոչ միայն ոչնչացման, այլև հովանավորում է վերածնունդը, վերափոխումն ու առաջընթացը։
Կենդանակերպի ամենակարգապահ տասներկուերորդ նշանը՝ Այծեղջյուրը, համարվում է առաջատար նրանց թվում, ովքեր ավելի հաճախ են հասնում քաղցր ու հարուստ կյանքի։ Աստղաբանների և էզոթերիկների կարծիքով՝ Երկրի տարրի այս համաստեղության տակ ծնված մարդիկ ամենակարիերային կողմնորոշվածն են: Բացի այդ, Այծեղջյուր կենդանակերպի ներկայացուցիչներին կառավարում է Սատուրնը՝ կանոնների ու նորմերի մոլորակը։