Հայրենասիրության ալիքի վրա ազգի սերուցքն իրեն դրել է զոհասեղանին, իսկ պտուղներից օգտվել է ազգի մրուրը. Աջապահյան

Հայրենասիրության ալիքի վրա ազգի սերուցքն իրեն դրել է զոհասեղանին, իսկ պտուղներից օգտվել է ազգի մրուրը. Աջապահյան

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանն ամփոփում է տարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր խոսքն է փոխանցել MediaHub-ի ընթերցողներին. «Ցավոք, մեր պատմությունը շարունակաբար եղել է ճակատագրական պահերի հերթականություն` ժամանակի առումով չնչին դադարներով: Հայրենասիրության ալիքի վրա միշտ էլ ազգի սերուցքն իրեն դրել է հայրենիքի զոհասեղանին, իսկ պտուղներից օգտվել է հիմնականում ազգի մրուրը: Այդ նույն պատճառով պարբերաբար ազգը զրկվել է իր սերուցքից և մնացել մրուրի հույսին: Այդ է պատճառը նաև, որ պատմական նման իրավիճակից հետո ազգը միշտ հայտնվել է հոգևոր ճգնաժամի մեջ, քանի որ սերուցքը վերացել է, և մնացել է մրուրը: Միակ դրականն այստեղ այն է, որ զարմանահրաշ կերպով նույն այդ մրուրից ձևավորվել է նոր սերուցք»: