Չինաստանն ավելի վտանգավոր է դարձել. ամերիկացի գեներալ

Չինաստանն ավելի վտանգավոր է դարձել. ամերիկացի գեներալ

ԱՄՆ շտաբի պետերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլին Հնդկ-Խաղաղօվկիանոսյան շրջագայության ընթացքում Ինդոնեզիայում ասել է, որ վերջին 5 տարիներին չինացի զինվորականներն ավելի ագրեսիվ եւ վտանգավոր են դարձել,հայտնում է AP լրատվական գործակալությունը:

Միլիի տարածաշրջան կատարած այցը ուղված է չինական «սպառնալիքին»։ Այս շաբաթ նա կմասնակցի Սիդնեյում կայանալիք հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պաշտպանության ոլորտի ղեկավարների հանդիպմանը, որտեղ քննարկման հիմնական նյութը կլինեն Չինաստանի ռազմական աճը եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ազատ, բաց ու խաղաղ պահելու անհրաժեշտությունը:

«Չինաստանը փորձում է իր նպատակներին հասնել, ինչը իր սպառնալիքներն ունի տարածաշրջանի մեր դաշնակիցների եւ գործընկերների համար», - ասել է Միլլին եւ հավելել, որ Չինաստանի կողմից իրականացված գաղտնալսումներ են գրանցվել Ճապոնիայում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆիլիպիններում եւ Վիետնամում։

Գեներալը նշել է, որ վերանշյալ պետություններում գաղտնալսումների թիվը զգալիորեն աճել է:

Գեներալը, որը հանդիպելու է Ինդոնեզիայի ազգային պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ Անդիկա Պերկասայի հետ, նշել է, որ խաղաղօվկիանոսյան երկրները, ինչպիսին Ինդոնեզիան է, ցանկանում են, որ ԱՄՆ զինված ուժերը ներգրավված լինեն տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Միացյալ Նահանգները հավանություն էր տվել 13,9 միլիարդ դոլար արժողությամբ առաջադեմ կործանիչներ վաճառել Ինդոնեզային: Իսկ անցած դեկտեմբերին Ջակարտայում Բլինքենը ԱՄՆ-ի եւ Ինդոնեզիայի միջև համատեղ ռազմածովային զորավարժությունների ընդլայնման վերաբերյալ համաձայնագրեր էր ստորագրել: