Bloomberg-ի նախկին ղեկավարը, նրա կինը և դուստրը հայտնաբերվել են մահացած․ ԱՄՆ

Bloomberg-ի նախկին ղեկավարը, նրա կինը և դուստրը հայտնաբերվել են մահացած․ ԱՄՆ

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի իրենց տանը հայտնաբերվել են Bloomberg գործակալության նախկին ղեկավարի, նրա կնոջ և իննամյա դստեր մարմինները։ Այս մասին գրել է «The New York Post»-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայի արևմտյան Գրինվիլ քաղաքից հյուսիս-արևելք Գրիր քաղաքում։ Նրանց հարեւանին անհանգստացրել է ընտանիքի անհետացումը։ Տղամարդը դիմել է ոստիկանություն։

Ժամանելուց հետո իրավապահները հայտնաբերել են երեք մարդու դի՝ 54-ամյա Ռիչարդ Սամարելի, 45-ամյա Լինա Մարիա Սամարելի և նրանց ինը տարեկան դստեր՝ Սամանտա Սամարելի։

Սակայն դեռևս պարզ չէ՝ ողջ ընտանիքի մահը կրիմինալ բնույթ է կրել, թե նրանք մահացել են դժբախտ պատահարի հետևանքով։ Տեղի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ հասարակության համար վտանգ չկա:

Ոստիկանությունից հավելել է, որ տան այլ բնակիչներ են եղել։ Այսպիսով, դատելով մահացած կնոջ սոցիալական ցանցերից՝ զույգը թողել է փոքրիկ որդի, ով, ըստ ամենայնի, ողբերգության պահին դպրոցում է եղել։

«Լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, քանի որ և՛ դատաքննչական վարչությունը, և՛ գործակալությունը կարող են շարունակել միջադեպի հետաքննությունը», - ասվում է հայտարարության մեջ: