Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պոլսո հայոց պատրիարքության միաբան է կարգալույծ արվել

Blog Image

 

Պոլսո հայոց պատրարքության հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել կարգալույց անել միաբան Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանին:

Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 2-ին՝ կիրակնօրյա ժողովի ընթացքում։

«Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի միաբաններից Հոգեշնորհ Տ. Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը՝ հոգեկան և ֆիզիկական առողջական լուրջ խնդիրների հետևանքով, թույլ է տվել անցանկալի և անընդունելի քայլեր, որոնք հանգեցրել են գայթակղության։

Կրոնական Ժողովի որոշմամբ տրված ապաշխարության հնարավորությունը նա սահմանված ժամկետում չի օգտագործել։

Այս պատճառով՝ Ամենապատիվ և Սրբազան Պատրիարքի նախագահությամբ 2025 թ. հոկտեմբերի 2-ին գումարված Կրոնական Ժողովի ԾԱ նիստում միաձայն որոշվել է Զաքեոս վարդապետ Օհանյանին կարգալույծ հայտարարել և նրան դասել աշխարհականների շարքը՝ Թորոս անունով»,- հայտնել է պատրարքությունը։

Send