Շիրակի մարզի որոշ հատվածներում ուժեղ գետնաբուք է (տեսանյութ)

Շիրակի մարզի որոշ հատվածներում ուժեղ գետնաբուք է (տեսանյութ)

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 19֊ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհարների որոշ հատվածներում ուժեղ գետնաբուք է/ Աշոցք, Թորոսգյուղ, Վարդաղբյուր, Ամասիա, Քեթի, Ջաջուռ, Մանթաշ, Լանջիկ/։ Աշոցքում տեսանելիությունը շատ ցածր է` 3֊ից 5 մետր։

Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, առկա է մերկասառույց։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։

«Խնդրում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։