Թեհրանում էլիտար զորքերի գեներալի են սպանել

Անհայտ անձինք Թեհրանի արևելյան թաղամասի փողոցներից մեկում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) սպային։ Կիրակի օրը՝ մայիսի 22-ին, հայտնում է ABC News-ը։
Խոսքը գնդապետ Սայադա Խոդայի մասին է, ով մահափորձի պահին մեքենայով շրջելի է եղել քաղաքում։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ անհայտ անձինք մոտոցիկլետներով անցել են գնդապետի մեքենայի կողքով և հինգ կրակոց արձակել: