ԵԱՏՄ-ն 93 տոկոսով ինքնաբավ է պարենային առումով․ Ռուսաստանի փոխվարչապետ

ԵԱՏՄ-ն 93 տոկոսով ինքնաբավ է պարենային առումով․ Ռուսաստանի փոխվարչապետ

Մենք տեսնում ենք արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ երկրներից դեպի գլոբալ Հարավի երկրներ ուղղելու հնարավորություն, սա կարևոր է բազմաբևեռ աշխարհի ձևավորման տեսանկյունից։ Հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին։

Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն 93 տոկոսով ինքնաբավ է պարենային առումով։ «Մենք երաշխավորում ենք մեր քաղաքացիների պարենային անվտանգությունը»,- ընդգծել է Օվերչուկը։

«ԵԱՏՄ-ն ներդրել է երկարաժամկետ վիճակագրության հիման վրա գյուղատնտեսական ապրանքների առաջարկի և պահանջարկի հավասարակշռության համակարգման պրակտիկան, որը կշարունակվի և կտարածվի այլ ապրանքախմբերի վրա»,- ասել է  Ռուսաստանի փոխվարչապետը։

Ըստ նրա՝ այս խմբերը պետք է հաշվի առնվեն՝ ազգային տնտեսությունների ներսում կայուն, հավասարակշռված աճ և սպառում ապահովելու համար։