Apple-ը, Disney-ը, IBM-ը դադարեցրել են գովազդը X-ում Մասկի խոսքերի պատճառով

Apple-ը, Disney-ը, IBM-ը դադարեցրել են գովազդը X-ում Մասկի խոսքերի պատճառով

Apple-ը, Walt Disney-ը և IBM-ը ժամանակավորապես դադարեցրել են գովազդ տեղադրելը X սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ դրա սեփականատերը՝ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, աջակցել է հակասեմական հրապարակմանը։ Գրել է Hollywood Reporter-ը։

Disney-ը և Apple-ը Մասկի սոցիալական ցանցի ամենախոշոր գովազդատուներից են, և Մասկի խոսքերի պատճառով նրանց համագործակցությունից հրաժարվելն «առանձնահատուկ մտահոգություն» է առաջացնում X-ի ղեկավարության համար:

Դիսնեյը դեռ պաշտոնապես չի հայտարարել գովազդի դադարեցման մասին:

Իր հերթին Իլոն Մասկը սպառնացել է արգելափակել X-ի ցանկացած օգտատիրոջ՝ որոշակի էթնիկ խմբի ցեղասպանություն հրապարակայնորեն կոչելու համար:

Նախկինում Մասկը X-ում հաստատել էր մի հրապարակում, որում ասվում էր, թե հրեական համայնքներն ատելություն են տարածում սպիտակամորթների նկատմամբ։