ՔՊ-ի դիլետանտիզմի արդյունքում Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման

ՔՊ-ի դիլետանտիզմի արդյունքում Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման

«ՄԱԿ ԱԽ քննարկումների արդյունքում դեռ փաստաթուղթ չի ընդունվել, բայց երկրների մեծամասնությունն ընդգծել է ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հայոց բանակը հզորացնելու, արդի զենքեր գնելու փոխարեն ՔՊ-ականներն այսօր մնացել են ՄԱԿ-ի ԱԽ-ի, ՀԱՊԿ-ի կամ գերտերությունների հույսին: 2018թ.-ից ՔՊ-ն իշխանության է և գրեթե ոչինչ չի արվել բանակը հզորացնելու համար՝ գնվել են հին, անպիտան զենքեր, ինչն էլ բերեց 44-օրյա պատերազմի ցավալի արդյունքների:

Սակայն 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո ՔՊ-ն, ՀՀ իշխանությունները դասեր չքաղեցին և գրեթե ամեն ամիս փոխում էին ԳՇ պետերին կամ քրեական գործեր էին հարուցում ՊՆ նախարարների, ԳՇ պետերի դեմ: Փաշինյանն ու թիմն ուներ 2 տարի, որպեսզի այսօր հայոց բանակը կարողանար ավելի հզոր հակահարված տար ադրբեջանական ագրեսիային և ադրբեջանական զորքերը չհասնեին արդեն Ջերմուկի մերձակայք կամ փորձեին դուրս գալ Սևանա լճի ափ:

ՔՊ-ականներն ապացուցել են, որ իրենք ղեկավարած ոլորտներում դիլետանտ են, սակայն այսօր նրանց դիլետանտության արդյունքում հայ զինվորներ են զոհվում սահմաններին և արդեն ՀՀ քաղաքներ և բնակավայրեր են հրետակոծվում:

Փաշինյանը խոսում էր խաղաղության մասին, իսկ Ալիևը ցույց տվեց, թե ինչ է հասկանում խաղաղության տակ՝ հայ ժողովրդի բնաջնջում և հայոց պետականության վերացում:

ՀՀ-ում իշխանափոխությունը թույլ կտա օպերատիվ կերպով վերազինել բանակն ու մյուս ոլորտներն՝ Ադրբեջանը շարունակելու է հարձակվել այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում ՔՊ-ն է իշխանության:

Վահրամ Բագրատյան