ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում, մինչդեռ Եվրոպան՝ պատերազմ․ Ռուբիո

ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում, մինչդեռ Եվրոպան՝ պատերազմ․ Ռուբիո

ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում, մինչդեռ Եվրոպան՝ պատերազմ. այսօր միջազգային հարաբերությունները անսովոր իրավիճակում են, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Քեննեդի» կենտրոնում։

«Կարդինալներից մեկը, որին ես հանդիպեցի, ասաց՝ «Մեզ համար շատ անսովոր է, որ Ամերիկայի նախագահը խաղաղություն է ուզում, իսկ որոշ եվրոպացիներ անընդհատ ռազմական գործերի կոչ են անում, կարծես աշխարհը գլխիվայր շրջված լինի»,-  ասել է ԱՄՆ պետքարտուղարը Ջոն Ֆ. Քեննեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնի հոգաբարձուների խորհրդի համար կազմակերպված ընթրիքի ժամանակ։

Ռուբիոն նշել է, որ Թրամփը մեծ գումարներ է ներդնում ազգային անվտանգության մեջ, և նույն գումարը կարող է ներդվել տնտեսական զարգացման համար։