Պուտինն ու Մոդին քննարկել են իրադրությունը պարենի համաշխարհային շուկայում

Պուտինն ու Մոդին քննարկել են իրադրությունը պարենի համաշխարհային շուկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Առաջնորդները քննարկել են պարենային ապրանքների համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը. հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես պայմանավորվել էին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ (հունիսի 23-24), Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, առաջնորդները մանրամասն քննարկել են ռուս-հնդկական օրակարգի արդիական հարցերը: Գոհունակությամբ շեշտվել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճը, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ մատակարարումները։

Նշվում է, որ զրույցի ընթացքում փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել երկրների միջև արտոնյալ գործընկերության համակողմանի ամրապնդման համար։