Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցել են Գեղարքունիքի մարզ

Blog Image

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այսօր այցել են Գեղարքունիքի մարզ։ Իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարզպետը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։

ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության ղեկավար Ջան Փլեսինջերն էլ իր հերթին ներկայացրել է իրենց առաքելության հիմնական նպատակները։ Դրանք են` դիտորդություն իրականացնել, թե ինչպես են երկու կողմերը պահպանում հրադադարի ռեժիմը և աջակցել սահմանային հանձնաժողովների գործունեությանը։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել նաև հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Նա կարևորել է ԵՄ պատվիրակության առաքելությունը` նշելով, որ այն հնարավորություն կտա օբյեկտիվ գնահատել հրադադարի խախտման դեպքերը։

Առաքելության շրջանակում Հայաստան կայցելեն 40 փորձագետ` երկու ամսով։

Send