Ապրիլին Կարմիր խաչի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Արցախի գերեվարված, Բաքվում ապօրինի պահվող գործիչներին։ Այս մասին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն է ասել։
Նրանց հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։
Ըստ տեղեկության՝ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցերի ընթացքում գնահատել է նախկին ղեկավարների պահման պայմանները և վերաբերմունքը։