Համակարգում ունենք ուսուցիչներ՝ 1300-ից ավելի, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, բայց շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս տարվա օգոստոսից սկսած նրանք էլ չեն աշխատի մեր դպրոցներում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, սակայն, որ այդ ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցել կամավոր ատեստացիայի, եթե նրանք կարողանան 60% հավաքել, ապա հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը։
«Հանրակրթության մասին օրենքում ևս մի քանի փոփոխություն ենք անելու։ Մեծապես խնդիր է ոլորտում ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Դրանցից մեկը գործուղման հնարավորությունների ընդլայնումն է։ Առաջարկում ենք ուսուցիչներին հնարավորություն տալ՝ գործուղվել ու աշխատել մարզերում»,- նշեց նա։
Բացի այդ, մանկավարժական կրթություն ստացող վերջին կուրսի ուսանողներին էլ հնարավորություն կտրվի աշխատելու գյուղական դպրոցներում։
Մանրամասները՝ տեսանյութում։