Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններին վերադառնալու պատրաստակամության մասին

Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններին վերադառնալու պատրաստակամության մասին

Մոսկվան պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցություններին, սակայն այն պայմանով, որ Կիեւը պատրաստ լինի դրան, գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով ՌԴ ԱԳ փոխնախարար Ռուդենկոյին։

«Մենք չենք ընդհատել բանակցային գործընթացը։ Այն կասեցվել է ուկրաինացի գործընկերների կողմից»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով, ռուսական կողմը կվերադառնա երկխոսությանը, հենց որ Կիեւը ցանկանա վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։