Մոսկվայում 6-րդ հարկից շանը նետած կնոջը սպասում է 3 տարվա ազատազրկում

Մոսկվայում 6-րդ հարկից շանը նետած կնոջը սպասում է 3 տարվա ազատազրկում

Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ հուլիսի 10-ին Օչակովո-Մատվեևսկոյե մետրոպոլիայի բնակիչը բարկացել է շան վրա և դուրս շպրտել վեցերորդ հարկի պատշգամբից։

Պատգամավոր Վլադիմիր Բուրմատովը հայտարարել է, որ քաղաքացուն կարող է սպառնալ մինչեւ երեք տարվա ազատազրկում։

«Այո, մենք անպայման կարձագանքենք, ինչպես անում ենք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մյուս դեպքերում, քանի որ ամեն օր ահռելի քանակությամբ բողոքներ են ստացվում։ Սա դաժանություն է կենդանիների նկատմամբ։ Կենդանին սատկել է, այսինքն՝ անհապաղ պետք է քրեական գործ հարուցվի։ Մենք հիմա ստուգելու ենք, որ ոստիկանությունն ու դատախազությունը արձագանքեն»,- ասաց նա։

Ըստ Բուրմատովի, Ռուսաստանում խստացնում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատասխանատվությունը։

«Նման հանցագործությունների պատասխանատվությունը պետք է հնարավորինս կոշտ լինի»,- ընդգծել է պատգամավորը։