Ինչո՞ւ Փաշինյանը չգնաց Տավուշ․ պարզաբանում են ՔՊ-ականները
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չվերադարձավ Տավուշ, եթե խոստացել էր, որ իր այցից հետո տասն օր անց գնալու է Ոսկեպար։ Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ նման հարց ուղղվեց ՔՊ-ին։
Ի պատասխան՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ այն ղեկավարն է, որ ամենաշատն է հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ։
«Իսկ Տավուշի մեր հայրենակիցների հետ Նիկոլ Փաշինյանը խոսել է պարզ ու անկեղծ, ու խոսել է այն բանի մասին, ինչի մասին գիտեին բնակիչները։ Ինչ վերաբերում է այցին, ապա իրավիճակի զարգացումների դեպքում են լինելու այցերը»,- նշեց Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ ստվերային որևէ քայլ չի լինելու։
Ըստ Հովհաննիսյանի՝ այնպես չէ, որ Փաշինյանը խաբել ու չի գնացել Տավուշ։
Ինչ վերաբերում է Տավուշի թեմի առաջնորդի հայտարարությանը՝ կապված սահմանազատման հետ, ապա Հովհաննիսյանը կոչ արեց սուտ ինֆորմացիա չտարածել, քանի որ դա մեղք է։
Մանրամասները՝ տեսանյութում։