Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ քաղաքացիները նվաստացվում են, ստորացվում

Blog Image

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հանդիսանում է ոչ միայն ՀՀ ամենամեծ օդանավակայանը, այլ նաև վերջին ժամանակներում ձեռք է բերել բազմաթիվ տրանզիտային թռիչքների համար հարմար  օդանավակայանի համբավ։ 

Եթե դեռ մի քանի տարի առաջ հազվադեպ էին տրանզիտային թռիչքները «Զվարթնոց» օդանավակայանից և զբոսաշրջիկների մեծաքանակ հոսք չկար, ապա այժմ ՀՀ օդանավակայանում տեսանելի է՝ ժամանողների 50%–ը ՀՀ քաղաքացիներ չեն։

Բայց ինչո՞վ է մեր օդանավակայանը տարբերվում մյուս միջազգային օդանավակայաններից: Օրինակ, գրեթե բոլոր օդանավակայաններում անձնագրի ստուգման հատվածը բաժանված է լինում մի քանի գոտիների՝ տվյալ երկրի քաղաքացիների և այլ երկրների քաղաքացիների անձնագրերի ստուգման համար: Շատերս ենք նկատել, որ Շենգենյան գոտու երկրների օդանավակայաններում ԵՄ երկրների, ԱՄՆ քաղաքացիների, Իսրայելի և Կանադայի քաղաքացիների համար առանձնացված հատվածներ են գործում, իսկ մյուս բոլոր երկրների անձնագրեր ունեցողները անցնում են մեկ այլ հատվածով։

Հերթական անգամ հայրենիք վերադառնալիս և «Զվարթնոց»-ում նույն նվաստացուցիչ իրավիճակին հանդիպելիս նկատեցինք՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը ոչ մի երկրում չունի առավելություն, և որքան էլ դա ցավալի է, անգամ մեր սեփական երկրում է այդպես։

Երբ ՀՀ քաղաքացիները վայրէջք են կատարում այլ երկիր, ժամերով հերթ են կանգնում, որ անձնագրում կնիք դնեն, և մուտք գործեն տվյալ երկիր։ Նույնը՝ մեզ մոտ. ՀՀ ժամանելիս Հայաստանի անձնագիր ունեցողները չունեն ոչ մի առավելություն և երբ իջնում են «Զվարթնոց» օդանավակայան, ապա իրենց հողում իրենց հանդիպում է մի մեծ հերթ, որը նրանք կիսում են տարբեր երկրների քաղաքացիների հետ և ժամերով մնում են այդ հերթի մեջ: Այո, տևական ժամանակ է, ինչ այդ հերթի մեծ մասը ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլ զբոսաշրջիկներ, միգրանտներ, և սա շատ լավ է ՀՀ տնտեսության համար: Բայց արդյո՞ք ժամանակը չէ, որ ՀՀ քաղաքացին գոնե իր երկրում որևէ առավելություն ունենա և այստեղ էլ չնվաստացվի, ինչպես շատ այլ երկրներում, որտեղ գնահատում են իրենց քաղաքացուն և փորձում փոքր ինչ ավելի հարմարավետ դարձնել նրա վերադարձը հայրենիք:  

Ինչպես ասում են՝ «вопрос на засыпку». ե՞րբ վերջապես ՀՀ քաղաքացիները կունենան առավելություն իրենց իսկ երկրում, ե՞րբ կառանձնացվի հատուկ հատված ՀՀ քաղաքացիների անձնագրերի ստուգման համար։ Ի վերջո, վայրէջք կատարելով քո իսկ երկրում, դու չես ցանկանում զգալ քեզ նվաստացված, ժամերով հերթ կանգնել։ Արդյո՞ք հնարավոր չէ առանձնացնել անձնագրային հատվածը ՀՀ քաղաքացիների համար, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում է․․․

Մարիաննա Արամյան

Send