Հարի Քեյնը գերազանցել է Գերմանիայի առաջնության ռեկորդը, որը պահպանվել էր 60 տարի (տեսանյութ)

«Բավարիայի» հարձակվող և Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը գերազանցել է Գերմանիայի առաջնության ռեկորդը, որը պահպանվել էր 60 տարի։
Նոյեմբերի 4-ին հարձակվողը հեթ-տրիքի հեղինակ էր դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (4:0) և այս մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել 15-ի։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Կլաուս Մատիշչակին։ 1963/64 մրցաշրջանում «Շալկեի» կազմում Գերմանիայի առաջնության տասը մեկնարկային խաղում նա դարձել էր 13 գոլի հեղինակ։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել ամռանը «Տոտենհեմից»: 30-ամյա հարձակվողի համար գերմանական ակումբը վճարել է 95 մլն եվրո։