ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղարի հանդիպել է ՏԺ ֆորումի քարտուղարության գործադիր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղարի հանդիպել է ՏԺ ֆորումի քարտուղարության գործադիր տնօրենի հետ

Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի գործադիր տնօրեն Կամիլ Գրենյեի հետ։

Զրուցակիցները քննարկել են ֆորումի կողմից նախաձեռնվող ծրագրերը: Անդրադարձ են կատարել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ֆորումի ակտիվ ներգրավվածությանը։

ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն աջակցելու  ֆորումի կողմից նախաձեռնվող հետագա ծրագրերին։