100-ից ավելի թաքցված բջջային հեռախոսների ներկրման փորձ է եղել․ մանրամասներ

100-ից ավելի թաքցված բջջային հեռախոսների ներկրման փորձ է եղել․ մանրամասներ

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի անօրինական տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած  թեթև մարդատար տարանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք մեքենայում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը  պատասխանել է՝ առկա չեն: Մաքսային ծառայողների մոտ, սակայն, կասկածներ են առաջացել և տրանսպորտային միջոցն ուղեկցվել է  խորը զննման անգար: Ավտոմեքենան   ենթարկվել է  մաքսային տեսազննման և զննման, ինչի արդյունքում մեքենայի հետևի նստատեղից դեպի  բեռնախցիկ ընկած հատվածում` հատուկ պատրաստված թաքստոցից  հայտնաբերվել է   «REDMI», և «SAMSUNG GALAXY» մոդելների 109 բջջային հեռախոս:

Մաքսային ծառայողների կողմից դեպքի կապակցությամբ  հարուցվել է համապատասխան վարչական վարույթ: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռն ի պահ է վերցվել: Արարքն իր մեջ պարունակում է  «Մաքսային կարգավորման մասին»  ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված  հատկանիշներ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե