Առանց վիզայի ռեժիմի խոստումները զուտ պատեհապաշտություն են և մանիպուլյացիա․ Զախարովա

ԵՄ-ի հետ մերձեցման ռազմավարական վեկտորն ամրապնդելու և առանց վիզային ռեժիմի մասին բանակցությունների շուրջ Երևանի նպատակաուղղված աշխատանքը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այն չի քննարկվել Մոսկվայի հետ: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք չենք տեսնում նման բանակցությունների բացասական կողմեր կամ ազդեցություն Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի գործունեության վրա... Բայց կա մի կետ՝ արևմտյանների նման առատաձեռնությունը, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, պետք է զգուշությամբ ընկալել»,- ընդգծել է Զախարովան։
Նրա կարծիքով՝ առանց վիզայի ռեժիմի խոստումները «զուտ պատեհապաշտություն են և մանիպուլյացիա, տարածաշրջանում աշխարհաքաղաքական առճակատում հրահրելու փորձեր»։
«Հիմա սա բաժին է հասել Հայաստանին»,- հավելել է դիվանագետը։